
ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդն այսօր՝ սեպտեմբերի 11-ին պարգեւատրել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին: Միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմեւը, ով նաեւ ՌԴ հակամենաշնորհային ծառայության ղեկավարն է, այս առումով նշել է, որ ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահը լուրջ ներդրում ունի ԱՊՀ անդամ պետությունների մրցակցային քաղաքականության զարգացման գործում:
Տեղեկացնենք նաեւ, որ ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ է: