Մենք համոզված ենք, որ ԼՂ հակամարտությունը չի կարող և չի լուծվի ռազմական ճանապարհով. Բունդեսթագի փոխնախագահը` ՀՀ ԱԺ-ում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Բունդեսթագի փոխնախագահ Էդելգարդ Բուլմահնը, ով այսօր հանդիպում է ունեցել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ: Հանդիպումից հետո փոխնախագահները հանդես եկան հայտարարությամբ:

Իր ելույթում Բունդեսթագի փոխնախագահը նշեց, որ հանդիպման առանցքային թեմաներից մեկը եղել է Ղարաբաղի հակամարտությունը. «Հանդիպման ժամանակ ես շեշտեցի, որ մենք մեծապես սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը: Մենք համոզված ենք, որ այս հակամարտությունը չի կարող և չի լուծվի ռազմական ճանապարհով», – նշեց նա:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում




Լրահոս