ՄՕԿ-ը նոր նախագահ ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բուենոս Այրեսում անցկացված` ՄՕԿ-ի 125-րդ նստաշրջանի աշխատանքային վերջին օրը` սեպտեմբերի 10-ին, տեղի ունեցավ ՄՕԿ-ի նախագահի ընտրությունը: Իր լիազորությունները վայր դրեց բելգիացի Ժակ Ռոգեն, ով, ի դեպ, ընտրվեց ՄՕԿ-ի պատվավոր անդամ:
 
Ձայների մեծ առավելությամբ (49) հաղթեց  և ՄՕԿ-ի 9-րդ նախագահ ընտրվեց գերմանացի Թոմաս Բախը:  Ընտրությունների ավարտից անմիջապես հետո լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում նան ասել է, որ թեև շատ է  ուզում տիրապետել զգացմունքներին, բայց սաստիկ հուզված է:  ՄՕԿ-ի  126-րդ նստաշրջանը տեղի կունենա  2014 թ. փետրվարի 5 -7-ը Սոչիում: 
 ՀԱՕԿ լրատվության բաժին




Լրահոս