Էրդողանը հաստատել է Թուրքիայի կառավարության նոր կազմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նախագահ և նորանշանակ վարչապետ Բինալի Յըլդըրըմը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին է ներկայացրել երկրի 65-րդ կառավարության կազմը, հաղորդում է Ermenihaber-ը:

Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ Էրդողանն արդեն հաստատել է Յըլդըրըմի կառավարության կազմը, որն ունի հետևյալ տեսքը`

Վարչապետ – Բինալի Յըլդըրըմ
Փոխվարչապետներ – Նուրեթթին Ջանիքլի, Մեհմեթ Շիմշեք, Նուման Քուրթուլմուշ, Թուղրուլ Թուրքեշ, Վեյսի Քայնաք
Արդարադատության նախարար – Բեքիր Բոզդաղ
Ընտանեկան և սոցիալական քաղաքականության նախարար – Ֆաթմա Բեթյուլ Սայան Քայա
Եվրամիության հարցերով նախարար – Օմեր Չելիք
Գիտական արդյունաբերության և տեխնոլոգիական հարցերի նախարար – Ֆարուք Օզլու
Աշխատանքի և սոցիալական ապահովության նախարար – Սուլեյման Սոյլու
Շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախարար – Մեհմեթ Օզհասեքի
Արտաքին գործերի նախարար – Մևլութ Չավուշօղլու
Էկոնոմիկայի նախարար – Նիհաթ Զեյբեքչի
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար – Բերաթ Ալբայրաք
Սպորտի և երիտասարդության նախարար – Չաղթայ Չըլըշ
Սննդի, գյուղատնտեսության և անասնապահության նախարար – Ֆարուք Չելիք
Առևտրի և մաքսային հարցերի նախարար – Բյուլենթ Թյուֆեքչի
Ներքին գործերի նախարար – Էֆքան Ալա
Զարգացման նախարար – Լյութֆի Էլվան
Մշակույթի և զբոսաշրջության նախարար – Նաբի Ավջը
Ֆինանսների նախարար – Նաջի Աղբալ
Կրթության նախարար – Իսմեթ Յըլմազ
Պաշտպանության նախարար – Ֆիքրի Ըշըք
Անտառի և ջրային պաշարների հարցերով նախարար – Վեյսել Էրօղլու
Առողջապահության նախարար – Ռեջեփ Աքդաղ
Տրանսպորտի, կապի և ծովագնացության նախարար- Ահմեթ Արսլան:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հայտարարել էր իր հեռանալու մասին, իսկ մայիսի 22-ին տեղի ունեցած ԱԶԿ-ի արտահերթ համագումարի ժամանակ վարչապետի և կուսակցության նախագահի պաշտոնում հաստատվել էր Բինալի Յըլդըրըմի թեկնածությունը:




Լրահոս