Հոկեյի` համաշխարհային մեծության աստղերը կժամանեն Երեվան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը  19:00-ին,  Երևանի Կարեն Դեմրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա  ՌԴ “Հոկեյի լեգենդներ” և “Գրադ” հոկեյի ակումբների ցուցադրական ընկերական  հանդիպումը՝  ի պատիվ հոկեյի հայ առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի: Այս տարի լրացել է Կրասնոդարում ծնված  լեգենդար չեմպիոնի մահվան  տասներորդ տարին. հայտնում է msy .am-ը:
 
Տափօղակով հոկեյի  մեծանուն վարպետն  օժտված է եղել դարպասապահի բնածին տաղանդով  և ԽՍՀՄ հավաքականի դարպասը մշտապես պահել է անառիկ: Գ.Մկրտչյանի  մարզական ընկերները՝  “Հոկեյի լեգենդներ”  ակումբի անդամները, գնահատելով հայ մարզիկի վաստակը, նրա տասներորդ խնկելի հիշատակին նվիրված միջոցառման  նախաձեռնությամբ  դիմել են  Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
ԽՍՀՄ տասնյակ մեդալների և շքանշանների ասպետի  մեծարման պաշտոնական միջոցառումների ծրագիրն իրականացնում են՝ ՀՀ-ից` ՀՀ նախագահի աշխատակազմը,  կառավարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն ու ՀԱՕԿ-ը,  ՌԴ-ից՝ ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ՌԴ ԴԱԾ Սահմանապահ վարչությունը` ՀՀ-ում, “ТЭН” ընկերության խումբը, “Հոկեյի լեգենդներ” և “Գրադ”  հոկեյի ակումբները:
Մասնակիցները Մոսկվայից Երևան կժամանեն  սեպտեմբերի 18-ին` ժամը 13:30-ին:
 
Սեպտեմբերի 18-ին հանրահայտ մարզիկները  կբարձրանան Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, իսկ  սեպտեմբերի 19-ին՝ ժամը 17:00-ին, ՄՀՀ-ում նախատեսված է ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինի, նախաձեռնության հեղինակ Ալ.Գվոզդևի և Ալ.Յակուշևի հանդիպումը միջոցառմանը հավատարմագրված լրագրողների հետ, ինչից հետո  ՄՀՀ-ում կմեկնարկի “Հոկեյի լեգենդներ” և “Գրադ”  հոկեյի ակումբների մրցամարտը:




Լրահոս