
Ես ողջունում եմ վարչապետի այդ հայտարարությունը, մարզպետարանը բոլոր ժամանակներում աշխատել է այդ ոճով: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վարչապետի ելույթին, այս մասին նշեց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը:
«Մեզ հատկացված է յոթ մեքենա, մենք այսօր ունենք չորսը: Ինչ վերաբերում է խնայողություններին, մենք անընդհատ աշխատել ենք, որ խնայողություններ ունենանք: Բոլոր հոդվածներով մենք ունենք խնայողություն», – ասաց նա:
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարին` մարզպետը նշեց. «Պետք է իր աշխատաոճով ամեն մեկը թույլ չտա, որ դա տեղի ունենա, ոչ թե պայքարի»: