Հայաստանը` JATA միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը սույն թվականի սեպտեմբերի 12-15-ը տեղական զբոսաշրջային գործակալությունների հետ համատեղ կներկայացնի Հայաստանը Տոկիոյում կայանալիք JATA TABIHAKU միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին:
 
“Զբոսաշրջային գործակալների ճապոնական ասոցիացիայի” կողմից կազմակերպվող այս ցուցահանդեսը Ասիայում զբոսաշրջության ոլորտի ամենամեծ միջոցառումներից է, որին մասնակցում են ավելի քան 150 երկրների զբոսաշրջային կազմակերպություններ և ընկերություններ:
 
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը ներկայացվելու են Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական ժառանգությունը ցուցադրող լիովին վերափոխված ճապոներենով նոր գովազդային նյութեր և քարտեզներ:
 
Ցուցահանդեսի շրջանակներում ՀԱՄՀ պատվիրակությունը կմասնակցի նաև JATA զբոսաշրջային ֆորումին, որի ընթացքում կքննարկվեն արևելաասիական տարածաշրջանի շուկայում զբոսաշրջության խթանման հեռանկարները:
 
Խոշորագույն այս ցուցահանդեսին ՀԱՄՀ մասնակցությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի զբոսաշրջությունը ասիական շուկայում, հայկական զբոսաշրջային արդյունքների իրացման համար պոտենցիալ նոր շուկաներ հայտնաբերել և նպաստել ներգնա զբոսաշրջային հոսքերի աճին:




Լրահոս