Ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում միակ ուժը, որը կարողացավ կոտրել Ադրբեջանի ցեղասպան ձեռքը, հայոց բանակն էր: Ողջ հայ ազգի համախմբվածությունն ու մի նպատակի ուղղությամբ նպատակասլաց շարժվելն ապացուցեց հայտնի ճշմարտությունը՝ մեր միակ փրկությունը մեր հավաքական ուժի մեջ է:
Սյունեցի հայրենասերների խումբն էլ հետ չմնաց հայրենիքի պաշտպանության համար առաջինը ոտքի կանգնողների շարքից: Ցավոք… կամավորներն ընկան առանց գեթ մեկ ասկյարի ծնկի բերելու:
Ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանում թշնամու անօդաչու թռչող սարքի գնդակոծությունից վիրավորվել էր երկրի սահմաններն անառիկ պահելու նպատակով Արցախ մեկնած Սիսիանի ջոկատի անդամ Արմեն Արեգի Հովհաննիսյանը: Ավաղ… Արմենի կյանքը փրկել չհաջողվեց: Քաջաց պանթեոնում ավելացավ ևս մեկ շիրմաթումբ. Արմենը միացավ իր նահատակ յոթ ընկերներին:
Հավերժ փա՛ռք ու պատիվ մեր հերոսներին և հայրենիքի համար կյանքը չխնայած հայորդիներին:
Քնար Մանուկյան, Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան