Հայաստանում վերջին շրջանում կրթական, բուհական ծրագրերն ավելի ժամանակակից դարձնելու համար տարբեր փորձեր են արվում: Երեւանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանը եւս այս առումով չի զիջում իր տեղը: Համալսարանի 3 ֆակուլտետներում այս տարի պետական ավարտական քննությունների էլեկտրոնային եղանակով անցկացնելու ձեւն էլ հենց դրա վառ ապացույցն էր:
«Ավարտական քննությունների անցկացման այն ձեւը, որը կիրառվեց եւ կիրառվում է մեր 3 ֆակուլտետներում, մենք անպայման կուսումնասիրենք, որովհետեւ, այնուամենայնիվ, նորություն է դա: Բայց ընդհանուրի մեջ շատ դրական երեւույթ է: Ուզում եմ մի շատ կարեւոր հանգամանք նշել. նախաձեռնողը ուսանողներն են, մեր ինֆորմատիկայի բաժնի ուսանողների ավարտական աշխատանքն է սա եւ այ դա է շատ լուրջ ձեռքբերում»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ՀՊՄՀ ռեկտոր Ռուբեն Միրզախանյանը:
Թե՞ որ ֆակուլկտետն է համալսարանում ամենապահանջվածը, Միրզախանյանն նշեց. «Ես նախեւառաջ կնշեի տարրական կրթության ֆակուլտետը, ուր ամեն տարի դիմորդների թիվը կրկնապատիկն է, իսկ շատ դեպքերում նաեւ ավելին` եռապատիկը: Կնշեի հոգեբանության ֆակուլտետը: Հոգեբանի մասնագիտությունն իր ամենատարբեր դրսեւորումներով նույնպես մեծ հետաքրքրություններ է առաջացնում»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Արփինե Թովմասյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան