Armenian text to speach

ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Վերջին օրերի համազգային «մանթրաժից» ու ճնշված հոգեվիճակից հետո երեկ հայ հանրությունը ստացավ թեկուզ փոքր, բայց օդի պես անհրաժեշտ դրական լիցքեր. ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում հաղթեց Չեխիայի ընտրանուն:
2014թ. աշխարհի առաջնության նախընտրական փուլի Չեխիա-Հայաստան հանդիպումը ավարտվեց 1:2 հաշվով՝ հօգուտ մեր թիմի: Առաջին խաղակեսում գոլի հեղինակ դարձավ Կառլեն Մկրտչյանը, իսկ խաղի ամենավերջում՝ ավելացված ժամանակում, Գեւորգ Ղազարյանը երկրորդ գեղեցիկ գոլի միջոցով ամրագրեց մեր հաղթանակը: Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը միավորներով հավասարվեց Չեխիային եւ ունի իր ենթախմբում երկրորդ տեղը գրավելու հնարավորություն: Երեկ՝ մինչ ուշ գիշեր, Երեւանի փողոցներում ֆուտբոլասերները նշում էին մեր հավաքականի հաղթանակը՝ մոռացած Մաքսային միության, արտագաղթի, գնաճի եւ մնացած բոլոր խնդիրների մասին:




Լրահոս