Պարսից ծոցում փոթորկի ժամանակ իրանական բեռնատար նավ է կորել, փոխանցում է Tasnim ինֆորմացիոն գործակալությունը:
Նավը դուրս է եկել Դուբայից երկու օր վաղ և ուղևորվել դեպի իրանական Բուշեր գավառի նավահանգիստներից մեկը:
Նավարկության անվտանգության հարցով բյուրոյի տնօրեն Հոսեյն Թալեբնեջատը հայտարարել է, որ նավի հետ կապը կորել է Դուբայի նավահանգստից դուրս գալու օրը:
Նավում 6 մարդ է գտնվել: Իրանն արդեն 2 փրկարարական նավակ և 2 ուղղաթիռ է ուղարկել: