ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն երեկ առանց ավելորդ դիվանագիտական ձեւակերպումների հայտարարել է, որ Մաքսային միությանը ՀՀ անդամակցության դեպքում այլեւս ի չիք է դառնում ԵՄ-ի հետ նույնիսկ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը: «Մաքսային միությանը միանալու մասին Հայաստանի կողմից հայտարարված ընտրության լույսի տակ դժվար է երեւակայել, թե Վիլնյուսի նոյեմբերյան գագաթնաժողովին կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Հայաստանի ասոցացման համաձայնագիրը, ինչպես այն նախընթաց բանակցություններով նախատեսվել էր»,-ասել է նա: Իսկ Ֆյուլեի խոսնակ Փիթեր Սթանոն նույն առիթով նշել է. «Եվրամիությունը հնարավոր չի տեսնում Հայաստանի հետ նախաստորագրել ո՛չ Ասոցացման եւ ո՛չ էլ Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագրերը»:




Լրահոս