ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կարող է ամռանը հեռանալ ֆրանսիական ակումբից և տեղափոխվել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
Goal.com-ը հայտնում է, որ մանչեսթերցիները պատրաստ են ֆուտբոլիստին վճարել 10.5 մլն , ինչպես նաև 325 հազար եվրո շաբաթական աշխատավարձ: Ընդհանուր առմամբ, երկու տարվա ընթացքում Իբրահիմովիչը կարող է ստանալ 45 մլն եվրո: Զլատանը նաեւ առաջարկներ ունի ԱՄՆ-ից: