5 ՄԻԼԻՈՆԱՆՈՑ PR

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բոլորովին վերջերս Սերժ Սարգսյանի գլխավորությամբ կազմակերպված «Լավագույն մարզական ընտանիք» միջոցառման համար ՀՀ պետական բյուջեից հսկայական գումարներ են ծախսվել: Ինչպես վկայում են «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերը, այդ միջոցառումն արժեցել է մոտ 5 մլն դրամ: Միայն մարզահագուստ ձեռք բերելու համար ծախսվել է 3 մլն դրամ, ընդ որում գնումները կատարվել են ՊԵԿ ղեկավար Գագիկ Խաչատրյանին պատկանող «Մեգասպորտ» խանութից: Մոտ 1,5 մլն դրամ ծախսվել է «Մարզական ընտանիք» հիմն պատվիրելու համար, եւ 420 հազար էլ տրամադրվել է ճաշկերույթի նպատակով: Փաստորեն, երբ հերթը գալիս է իշխանությունների PR միջոցառումներին, պետական բյուջեում միջոցներ գտնվում են, իսկ սոցիալապես անապահով ընտանիքների աջակցության կամ նվազագույն աշխատավարձը բարձրացնելու համար ՀՀ պետական բյուջեն միշտ դատարկ է:




Լրահոս