Ստեփանակերտում գործող «Գրեյթ Փարթներս» Փակ բաժնետիրական ընկերությունը զբաղվում է եվրոպական ապրանքանիշերի հագուստի արտադրությամբ: Իր առաջին արտահանած արտադրանքը սագի փետուրից ձմեռային բաճկոնն էր: Այսօր արդեն ընկերությունում տեսականին շատ ավելի լայն է:
Արտադրամասը հիմնադրվել է 2014 թվականին: Հիմնական արտադրանքն արտահանվում է ԱՄՆ, Եվրոպա, Ռուսաստան: Այս պահին ընկերությունը կատարում է մի շարք պատվերներ Եվրոպայից:
Ընկերությունն Արցախի թերեւս ամենաերիտասարդ կազմակերպություններից մեկն է: Հիմնադրման պահին պատասխանատուները հայտարարեցին, որ ընկերության հիմնական պատվիրատուները եվրոպական ճանաչված ապրանքանիշերն են լինելու: Այսօր, այդ օրերին անհավանական թվացող հեռանկարն այլեւս իրողություն է: Եվ դա դեռ սկիզբն է, խոստանում են «Գրեյթ Փարթներս»-ի ներկայացուցիչները:
Արտադրամասի գործունեության մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիաննա Խաչատրյան, Տաթև Հարությունյան, Նարեկ Սարգսյան
Արցախ