Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել է, որ «ОМОН»-ի վետերանների միության նախագահ, գնդապետ Գրիշա Սարգսյանին Արցախում տհաճ միջադեպի մեջ է ընկել այն բանից հետո, երբ փորձել է դիրքերում «ասողի դերում» լինել:
Օրաթերթը պարզաբանում է ստացել Գրիշա Սարգսյանից, որում ասվում է` «Ժողովուրդ» օրաթերթը հրպարակել է մի տեղեկություն, իմ և իմ մարտական ընկերների մատուցած ծառայությունը ներկայացրել որպես, այսպես կոչված, «Սելֆիդայություն», և իբր մենք հրաժարվել ենք որևէ աշխատանք կատարել: Ես պաշտոնապես հայտարարում եմ որ, «ОМОН»-ի վետերանների միության մարտիկները բարձր մակարդակով կատարել են առաջնագծում իրենց վրա դրված առաջադրանքները..:
«ОМОН»-ի վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյան»: