
«Եթե անդամակցում ես որեւէ միջազգային կառույցի, ստանում ես որոշակի արտոնություններ: Եթե իրավունքի սուբյեկտ հանդիսացող նման միությանը չես մասնակցում, համապատասխանաբար քեզ մոտ, հնարավոր է, խնդիրներ լինեն»:
Հնարավոր է` լինեն խնդիրներ: Սա էլ արդեն ասում է վարչապետը, որը, ի դեպ, ժամանակին դեմ էր արտահայտվել Մաքսային միությանն անդամակցությանը, սակայն այսօր, չգիտես ինչու, մոռացել է այդ մասին, այնինչ տրամաբանորեն Սերժ Սարգսյանի նման քայլից հետո ինքը ամենաքիչը պետք է հրաժարական տար: Բայց ինչպե՞ս կարող է Տիգրան Սարգսյանը հրաժարվել իր աթոռից: Դրա փոխարեն ավելի հարմար է հրաժարվել նախկինում արտահայտած մտքերից: Բայց նույնիսկ դա կարելի է շնորհքով անել, զգուշորեն, թե չէ վարչապետը կրկին մատնում է՝ ասելով, որ չմասնակցելու դեպքում խնդիրներ կլինեին. ուրեմն ամեն ինչ եղել է ճնշման ներքո: