ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հո կոմունիստական ժամանակաշրջա՞ն չի: Բազմակարծություն է. մարդիկ իրենց տեսակետն են հայտնում»:

Էդուարդ Շարմազանով «Լուրեր»

Ժամանակաշրջանը կոմունիստական չէ, բայց կոմունիստականին որոշ բաներով նման է, օրինակ` միակուսակցական համակարգով: Դե յուրե, իհարկե, այդպես չէ, բայց դե ֆակտո ամեն ինչ կրկին որոշում է ՀՀԿ-ն` առանց մնացած ուժերի, եւ, ամենակարեւորը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու: Անշուշտ, ՀՀԿ-ի ներկայացուցիչը կասի, որ Մաքսային միությանն անդամագրվելու հարցում հասարակության կարծիքը հաշվի է առնվել, բայց ե՞րբ, որտե՞ղ, եւ եթե հաշվի է առնվել, ապա ինչո՞ւ այսօր վերոհիշյալ որոշումից այդքան դժգոհողներ կան: Սա էլ կոչվում է բազմակարծությո՞ւն:




Լրահոս