Հրայր Թովմասյանը «սպառնում է» պատգամավորներին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քառօրյա պատերազմում զոհված եւ վիրավորված զինվորների ընտանիքներին օգնելու նպատակով խորհրդարանի աշխատակազմի եւ պատգամավորների աշխատավարձերից պահումներ կատարելու համար հիմնադրամ ստեղծելու գաղափարը ԱԺ-ում լուրջ խմորումների առիթ է դարձել: «Ժողովուրդ»-ին տեղեկություններ հասան այն մասին, որ նման հիմնադրամ ստեղծելու ծրագիրը սկզբում Հրայր Թովմասյանը ներկայացրել է ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին եւ առաջարկել, որ նա նախաձեռնողի դերում հանդես գա:

Սակայն ԱԺ նախագահը հրաժարվել է, եւ Թովմասյանն իր գաղափարն իրագործելուց ետ չի կանգնել: ԱԺ-ում պտտվող խոսակցությունների համաձայն՝ Հրայր Թովմասյանի անունից պատգամավորներին փոխանցվել է, որ բոլոր անհրաժեշտ «ճշտումներն» արված են դիմացի փողոցում տեղակայված նախագահի նստավայրից, ուստի ազգընտիրներին ոչինչ չի մնում անելու, քան լուռ համաձայնելը:

Սակայն պատգամավորների մի մասն այս գաղափարի առնչությամբ առարկություններ ունի: «Ժողովուրդ»-ի հետ ամենատարբեր զրույցներում ԱԺ ընդդիմադիր եւ իշխանական, անգամ գործարար պատգամավորները հայտնեցին, թե չեն ցանկանում, որ փաստաթղթերում նշվի, թե իրենք ամսական ընդամենը 5 կամ 6 հազար դրամ են հատկացնում զոհվածների ընտանիքներին, քանի որ Թովմասյանի առաջարկած գաղափարով ամսական աշխատավարձի մեկ տոկոսը այդքան է կազմում: Հատկապես գործարար պատգամավորները շատ լավ հասկանում են, որ հասարակությունը լավ չի ընկալի, միլիոնավոր դոլարների կարողություն ունեցող մարդու կողմից 5 հազար դրամ նվիրաբերելը: Ստացվում է, որ շատ պատգամավորներ նույն նպատակի համար ստիպված են լինում տարբեր հիմնադրամներին գումարներ փոխանցել: Իսկ կոնկրետ ԱԺ-ում առաջարկված նախաձեռնությունից հրաժարվել չեն կարող, քանի որ ԱԺ աշխատակազմի ղեկավարը նրանց հասկացրել է, որ երբ հիմնադրամը ստեղծվի եւ սկսի գործել, հրաժարվողների, հատկապես քաղաքական գործիչների անունները կհրապարակվեն:

Դե, իսկ շարքային աշխատողները վախից համաձայնել են առաջարկված բոլոր «կամավոր պայմաններին»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս