Սերժ Սարգսյանը մարել է Սամվել Բաբայանի պարտքերը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի վերադարձի մասին լուրը նախօրեին լրատվական դաշտի մի մասում սկսեց մեծ հանդիսավորությամբ շրջանառվել: Սակայն ամենակարեւոր հարցը, որը, թերեւս, բոլորին հետաքրքրում է, այն է՝ եթե Սամվել Բաբայանը վերադարձել է Հայաստան, արդյոք նշանակում է, որ տարիներ առաջ այստեղ կուտակած նրա պարտքերը մարվել են: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Բաբայանի պարտքերը, որոնց մի մասը նաեւ բանկերին է եղել, իսկապես մարվել են:

Մասնավորապես, ըստ լուրերի՝ Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանին, ՀՀ ՍԴ անդամ Կիմ Բալայանին ունեցած պարտքերը Սերժ Սարգսյանն է իր միջոցներով մարել տվել: Հիշեցնենք, որ նրանք իրենց բնակարանները գրավադրել էին, գումարը տվել էին Բաբայանին, բայց վերջինս չէր կարողացել այն վերադարձնել: Սերժ Սարգսյանի հրահանգով դեռեւս տարիներ առաջ բանկի նկատմամբ պարտավորությունը մարվել է, Բազեյանի ու Բալայանի բնակարաններն էլ գրավից ազատվել են»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս