«Դաբրո» չստացած Մարտուն Գրիգորյանը որոշել է՝ ում պետք է «տակից» պաշտպանի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Աշնանը սպասվող քաղաքապետի ընտրություններին, որպես ԲՀԿ-ի թեկնածու, Գյումրիում արդեն քարոզչություն է ծավալում 36-ամյա Արմեն Բադեյանը, որը ԲՀԿ-ին անդամագրվել է դեռևս Ծառուկյանի ժամանակ։ Տեղեկություններ կան, որ ԲՀԿ-ից դուրս եկած Մարտուն Գրիգորյանը, որը քաղաքապետ դառնալու ցանկություն ուներ, բայց դաբրո չստացավ, «տակից» որոշել է պաշտպանել հենց Բադեյանին, որը Գյումրու ավագանու անդամ է, 1991-ից զբաղվել է ազատ ոճի ըմբշամարտով, ՀՀ բազմակի չեմպիոն է։

Երեկ պարզեցինք նաև, որ Սամվել Բալասանյանի խորհրդական Սահակ Սահրադյանի ստեղծած «Գյումրեցու ոգի» կուսակցությունը մայիսի 17-ին ներկայացրել է փաստաթղթերը Պետռեգիստրում գրանցվելու համար, սակայն դեռևս չի գրանցվել։ Ըստ օրենքի՝ գրանցման համար սահմանված է մինչև 1 ամիս, այսինքն՝ հունիսի 17-ը, որից հետո կսկսեն մարզային գրասենյակներ հիմնել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս