ԼՈՒՐԵՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԶՈՒՐԱԲՅԱՆՆ ԱՄԵՆ ԻՆՉ ԿԱՆԻ
Երեկ դատախազության մոտ տեղի ունեցավ հերթական բողոքի ակցիան՝ ի պաշտպանություն ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի: Ակցիայի ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության նախագահ Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ պատրաստվում է հանդես գալ 1983թ. նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում ստորագրված եւ դեռ 2003-ին ԱԺ օրակարգ մտած «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» եվրոպական կոնվենցիան վավերացնելու նախաձեռնությամբ: «Այսօր (երեկ-Ն. Պ.)  ԱԺ-ում՝ քառօրյայից առաջ, օրակարգի ձեւավորման ավանդական նիստ է կայանալու, որին իրավունք ունեն մասնակցել նաեւ խմբակցությունների ղեկավարները: Այսօր ես գնալու եմ այդ նիստին եւ պահանջելու եմ, որ ԱԺ նախագահողն առաջիկա քառօրյայում անմիջապես այդ հարցը, որն արդեն 9 տարի է՝ մնացել է «անտեր», վերջապես դնի քննարկման: ՀԱԿ  խմբակցությունն ամեն ինչ անելու է, որ այդ կոնվենցիան վերջապես վավերացվի»,-հայտարարել է Լեւոն Զուրաբյանը:  

ԿՀԵՌԱՆԱ, ԵԹԵ…
Լիբանանյան լրատվամիջոցների ներկայացմամբ՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը համաձայնել է հեռանալ նախագահի պաշտոնից, սակայն իր պայմաններով. ընտրությունները պետք է փաստացի միանգամից կայանան, եւ ինքը պետք է ապահովագրված լինի ցանկացած միջազգային-իրավական հետապնդումներից: Ըստ աղբյուրի՝  ԱՄՆ-ի ներկայացուցիչները հրաժարվել են ընդառաջել Ասադին:

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ




Լրահոս