«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սամվել Բաբայանը Հայաստան չի եկել քաղաքական նպատակներով և չի մտնելու Վարդան Օսկանյանի կուսակցություն։ «Ինքն իր բնույթով ապաքաղաքական անձնավորություն է, եկել է Հայաստան՝ մնալու մտայնությամբ և այս երկու օրը հանդես կգա հարցազրույցով, իհարկե, ոչ պրոիշխանական կայքերից մեկում, և կմեկնաբանի թե՛ այցի նպատակը, թե՛ իր ծրագրերը»,– ասաց Կամանդույուշչիին մոտ կանգնած մեր աղբյուրը, ըստ որի ՝ Սամվել Բաբայանն անհանգիստ է ղարաբաղյան խնդրով և պատրաստ է իր օժանդակությունն ունենալ այդ խնդրում. «Ինքն իրեն ավելի շատ այդ դաշտում է տեսնում»։
Ի դեպ, Ղարաբաղում ևս ոմանք կարծում են, որ նա հատկապես Ղարաբաղի հարցով է վերադարձել։ Երեկ Բաբայանի վերադարձին անդրադարձել է նաև ադրբեջանական haqqin.az–ը՝ հիշեցնելով նրա քրեական անցյալն ու ղարաբաղյան ժողովրդի՝ նրա պաշտոնավարման շրջանի սարսափները»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։