«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանից երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե որպես երկար տարիների պետական պաշտոնյա, ի վերջո, գիտի, թե կոռուպցիան, որին բոլորը փնտրում եւ չեն գտնում, որտեղ է թաքնված: Ի զարմանս մեզ՝ նա առաջարկեց հարցը գրավոր ներկայացնել: Մինչդեռ մնացած հարցերին բանավոր էր պատասխանում: Ղահրամանյանը 1975-ից մինչեւ 1991-ը միլիցա է եղել, ՀՀ անկախանալուց հետո դարձել է ոստիկան ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել, 2006-ից էլ մարզպետ է, հսկայական կարողություն է կուտակել, կոռուպցիայի հետ էլ հաստատ մոտիկից շփված կլինի: Եւ ուրեմն մի բան գիտի, որ այդպես է ասում: Նա, թերեւս, տեղեկացված է, որ այդ հրեշավոր կոռուպցիան ամենուր է, եւ լավ չի լինի, եթե իմանա, որ Ղահրամանյանն իր կոնկրետ տեղը գիտի: Կարծում ենք, որ ճիշտ կլինի Ղահրամանյանը ոչ թե չարչարվի եւ «Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխան գրի, այլ միանգամից ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին գրությամբ տեղեկացնի կոռուպցիայի գտնվելու վայրի մասին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: