
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հույս են հայտնել: Այս մասին ԱՊԱ գործակալությանը հայտնել է ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Համանախագահները տարածաշրջան արտակարգ այցի պլաններ չունեն: Համանախագահները երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպման հույս ունեն: Մեր նպատակը բանակցությունների համար հող նախապատրաստելն է՝ ուղղված համպարփակ խաղաղության համաձայնագրին»,- ասել է Ուորլիքը: