Հայաստանի շախմատի ֆեդերացիան Բաքվում կայանալիք համաշխարհային օլիմպիադային մասնակցելու որոշում դեռ չի կայացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի շախմատի ֆեդերացիան սեպտեմբերին Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային մասնակցելու որոշում դեռ չի կայացրել: «Արմենպրես»-­ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը՝ մեկնաբանելով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած լուրերը, թե ՖԻԴԵ­ի նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ հայ շախմատիստները մասնակցելու են Բաքվում կայանալիք շախմատի համաշխարհային օլիմպիադային:

«Դեռ այդպիսի որոշում չկա: Մենք քննարկում ենք, բայց դեռ որոշում չի կայացվել: Մեզ առաջարկ է եղել, թե ցանկալի կլիներ, որ մենք մասնակցենք, սակայն որոշում դեռ չի կայացվել, ուղղակի իրենք, հավանաբար, ներկայացրել են իրենց ցանկությունը»,-­ ասաց Լպուտյանը




Լրահոս