Վերջին իրադարձություններից հետո ՊԲ պաշտոնյաները նախընտրում են ինքնակամ հեռանալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ մոտ քսան օր առաջ՝ ապրիլի 26-ին, Սերժ Սարգսյանը պաշտոնանկ արեց երեք գեներալների: ՊՆ-ում բացահայտված չարաշահումների փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում նախարարության մի շարք պաշտոնյաներ կալանավորվել են: «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԼՂՀ պաշտպանության բանակում եւս պաշտոնանկություններ կլինեն: Նախօրեին հայտնի դարձավ, որ օրերս աշխատանքից ազատվել է ԼՂՀ ՊԲ Մատաղիսի զորամասի հրամանատար Հարություն Ամիրխանյանը:

Մայիսի 20-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով աշխատանքից ազատվել է ՀՀ զինված ուժերի սպառազինության վարչության պետ, գեներալ-մայոր Մելսիկ Չիլինգարյանը: Մինչ այս վերջին իրադարձությունները, ՊՆ-ի պաշտոնյաներից շատերը չնայած հնարավորություն են ունեցել թոշակի անցնելու, սակայն նրանց դիմումները չեն մակագրել: Հիմա արդեն հերթով ազատում են: Եւ այս մթնոլորտը ստիպում է բյուջեի փողերը մսխած գեներալներից շատերին ինքնակամ ազատման դիմում գրել:




Լրահոս