
ՀԱՐՑ. Կազմակերպությունները ֆիզիկական անձանցից առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերումների դիմաց վճարվող եկամուտներից եկամտահարկ պահելո՞ւ են: Եթե այո, ապա ի՞նչ դրույքաչափով:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Մուրադյանի հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները ֆիզիկական անձանց առանց փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների դիմաց վճարվող եկամուտներից պարտավոր են առանց որեւէ նվազեցումների իրականացման 11% դրույքաչափով պահել եւ բյուջե փոխանցել եկամտահարկ: Ի դեպ, առանց հիմնավորող փաստաթղթերի ձեռքբերումները հետագայում հարկը հաշվարկելիս շահույթից (եկամուտից) չեն նվազեցվում:
զարգացման ազգային կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ցավոք, Հայաստանում իշխանություններն անվերջ խոսում են մանր ու միջին բիզնեսի զարգացման եւ այն խրախուսելու մասին, բայց գործնականում անում ամեն ինչ` բարդացնելու համար հարկային պարտավորությունները: