Թալիշի ինչ-որ հատված իրենց հսկողության տակ է. այն հնարավոր է հետ վերցնել. Ռուստամ Գասպարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա չի կարելի ասել պարտություն, քանի որ Ադրբեջանը իր ողջ հզորությունով, գիշերը գաղտագողի, ինչպես իրեն հատուկ է, հարձակվել է քնած դիրքերի վրա, քնած երկրի վրա և մի քանի դիրք կարողացել է առաջ գալ:

Լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Ռուստամ Գասպարյանը: «Մերոնք կարողացել են հենց տեղում խեղդել հարձակվողին: 800 հեկտարը մի գյուղի կես չափ է, կարելի է ասել, մսի գնով թուրքերը առաջ գնացին», – հավելեց պատգամավորը:

Գասպարյանը խորհուրդ տվեց այս ամնի մեջ մեղավորներ չփնտրել, քանի որ կարողացանք խեղդել: «Հնարավոր է հետ վերցնել: Որ ասենք ինչ-որ լուրջ դերակատարություն ունի, չէի ասի. մի քանի բարձունք է: Թալիշի ինչ-որ հատվածն իրենց հսկողության տակ է», – ասաց Ռ. Գասպարյանը:

Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան




Լրահոս