ՀԱՐՑ. Տղաս երեք տարի առաջ զորացրվել է բանակից հիվանդության պատճառով: Հիմա լիովին չի ապաքինվել, դեռ առողջական խնդիրներ ունի, որոնց բուժումն ընթացքի մեջ է: Արդյո՞ք հիվանդության պատճառով զորացրվելու հանգամանքը հնարավորություն կտա հաշմանդամության կարգ ձեռք բերել:
ՊԱՏԱՍԽԱՆ. Ո՛չ, քանի որ անձին հաշմանդամ ճանաչելու համար հիմք է ոչ թե հիվանդությունը, այլ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետեւանքով առաջացած օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումը, որը բերել է կենսագործունեության որեւէ տեսակի որեւէ աստիճանի սահմանափակման, սոցիալական անբավարարության եւ սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: (Հիմք՝ ՀՀ կառավարության 02.03.06թ. թիվ 276-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ կետ, «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդված):
գործակալություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաճախ է պատահում, երբ առողջական լուրջ խնդիրներ ունեցող երիտասարդները ստիպված են լինում անցնել զինվորական ծառայության, քանի որ համապատասխան մարմիններն այդպես են ցանկացել: Մինչդեռ երբ գալիս է պահը, նույն այդ հիվանդ զինվորին որեւէ հարցում աջակցելու համար այդ մարմինները կարծես թե իսպառ վերացած են լինում երկրից: Էլ ուր մնաց որեւէ արտոնություն հատկացնեն առողջական խնդիրներով զորացրվածներին: