
“Հրապարակը” գրում է.”Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եթե նախկինում Երեւանը “քույրացնում” էր աշխարհի տարբեր քաղաքների հետ, ապա հիմա որոշել է “սեռը” փոխել՝ եղբայրացել:
“Նախօրեին, Երեւանի ավագանու նիստի ժամանակ, արտաքին կապերի պատասխանատուն հպարտությամբ ընթերցել է օրակարգի այդ կետը, ըստ որի` Երեւանը եղբայրանում է Լատվիայի մայրաքաղաք Ռիգայի հետ:
Մեր լրագրողի ռեպլիկին, թե ինչպես են սեռը որոշում՝ որի հետ քույրանալ, որի հետ եղբայրանալ, արտաքին կապերի պատասխանատուն շփոթվել է, ապա քիչ անց կողմնորոշվել՝ ամբիոնից հայտարարելով, թե դա վրիպակ է: Եվ անհասկանալի է մնացել՝ քաղաքների սեռերի՞ հարցում չեն կողմնորոշվել, թե՞ տեքստը կազմողն է սխալ տերմին օգտագործել”,- գրում է թերթը: