Ժամանակ. Տեղի ունեցածը ամոթ է Հայաստանի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժամանակ” թերթի հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների եւ ռեֆորմիստների (ԵՊՌ) կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի ԵՊՌ խմբի արտաքին գործերի կոմիտեի խոսնակ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, Արտաքին գործերի կոմիտեի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի անդամ, բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թաննոքը, պատասխանելով հարցին, թե ինչպես է վերաբերվում Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի  որոշմանը, մասնավորապես նշել է.
“Ես հիասթափված եմ: Ակնհայտ է, որ աշխարհաքաղաքական երկարաժամկետ կողմնորոշման ուղղությունը որոշելը Հայաստանի համար անկախ որոշում է, եւ մի որոշ ժամանակ մենք կարծում էինք, թե եվրատլանտյան ուղղության հետապնդումը, ԵՄ-ի հետ մերձեցումը ՀՀ իշխանության պաշտոնական քաղաքականությունն է: Բայց այն որոշումը, որն օրեր առաջ կայացվեց կամ հայտարարվեց նախագահ Սարգսյանի կողմից, որ ՀՀ-ն կմիանա Եվրասիական տնտեսական միությանը՝ դառնալով ՄՄ անդամ, իմ կարծիքով, բացառում է, որ Վիլնյուսում նոյեմբերին Հայաստանը նախաստորագրի Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու պայմանագիրը: Այսպիսով, Հայաստանը ռազմավարական քայլ է կատարում՝ զարգացնելով ավելի սերտ տնտեսական եւ քաղաքական հարաբերություններ Մոսկվայի հետ՝ անհնարին դարձնելով Հայաստանի միացումը ԵՄ-ի հետ ԽՀԱԱԳ պայմանագրին:
Սա Հայաստանի որոշումն է, եւ ես գիտեմ, որ սրա համար Հայաստանը ենթարկվել է աննախադեպ ճնշումների Ռուսաստանի կողմից, որովհետեւ Մոսկվան որոշել է, որ իրենք պետք է արգելք հանդիսանան “Արեւելյան գործընկերությանը” եւ Արեւելյան տարածաշրջանի Եվրոպական հարեւանության քաղաքականությանը եւ պետք է ճնշումների ենթարկեն Հայաստանին…
 Ես տեսնում եմ, որ Հայաստանն ընտրություն չուներ այս հանգամանքներում եւ ստիպված էր անել այն, ինչ Մոսկվան է ուզում՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության պատճառով, բայց կարծում եմ, որ սա ամոթ է Հայաստանի եւ այն ջանքերի համար, որոնք ուղղված էին Հայաստանի արեւմտյան կողմնորոշմանը”,- մեջբերում է “Ժամանակը” (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):




Լրահոս