
Reuters գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրներին, հայտնում է, որ Դոնբասում ռուս լրագրողների սպանության մեջ մեղադրվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին հանձնեցին Ուկրաինային:
Գործակալությունը նշում է, որ Սավչենկոն մեկնել է Դոնի Ռոստով-Կիև չվերթով:
Տեղեկություններն այն մասին, որ Սավչենկոն արդեն Կիև է վերադարձել, պաշտոնապես հաստատում է Associated Press գործակալությունը:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի ինքնաթիռն ուղևորվել է Դոնի Ռոստով, որտեղ պետք է կայանա Նադեժդ Սավչենկոյի փոխանակումը:
Հիշեցնենք, որ ուկրաինացի օդաչուն մեղավոր էր ճանաչվել 2014թ. ամռանը Դոնբասում Համառուսական պետական հեռուստատեսային և ռադիոհեռարձակման ընկերության լրագրողներ Իգոր Կորնելյուկի և Անտոն Բոլոշինի սպանության, ինչպես նաև խաղաղ բնակիչների վրա մահափորձերի և ՌԴ սահմանն անօրինական անցնելու մեջ: