ՀԺ.Ատոմակայանի շահագործման վերջնաժամկետը կրկին կերկարաձգվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“ՀՀ կառավարության առաջիկա նիստի օրակարգի հարցերից մեկը վերաբերում է հայկական ատոմակայանի գործող էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացմանը, որը իրականացվելու է ռուսական “Ռոսատոմի” հետ համատեղ։
Խնդիրն այն Է, որ նախկինում գործող Էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը երկարաձգվել էր մինչև 2016 թվականի սեպտեմբեր։ Հիմնականում արևմտյան երկրների տեխնիկական և ֆինանսական աջակցությամբ ատոմակայանի անվտանգությունը բարձրացվել է այն պայմանով, որ 2016 թվականից հետո դրա շահագործումը պետք է դադարեցվի։
 
Դա արված էր այն հաշվարկով, որ մինչ այդ Հայաստանում կկառուցվի նոր ատոմակայան։ Նիստի օրակարգում նման հարցի ներառումը կարող է նշանակել, որ նոր ատոմակայանի կառուցման փոխարեն որոշվել է էլի երկարաձգել գործող էներգաբլոկի շահագործման վերջնաժամկետը։ Հարկ է նշել, որ նոր ատոմակայան կառուցելու բոլոր հույսերը ՀՀ պաշտոնյաները կապում էին հենց ռուսների և հատկապես ,Ռոսատոմիե հետ։ Հիշեցնենք, որ դեռ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է նոր ատոմակայան կառուցել, ինչը ոչ մի կերպ չի սկսվում”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝այսօրվա համարում




Լրահոս