Երևանում կտեղադրվի լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված  արձանախումբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի ավագանու` մայիսի 25-ին գումարված հերթական նիստին հաջորդած արտահերթ նիստում ավագանին քննարկել և հավանություն է տվել Ծիծեռնակաբերդի խճուղուն հարող՝ «Հրազդան» մարզադաշտի հարակից արևմտյան տարածքում, ԽՍՀՄ չեմպիոն և ԽՍՀՄ գավաթակիր հռչակված, լեգենդար «Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախումբը տեղադրելու մասին որոշման նախագծին:

«Արարատ 73» ֆուտբոլային թիմին նվիրված արձանախմբի հեղինակն է քանդակագործ Վլադիմիր Անտաշյանը։

Արտահերթ նիստում ավագանին քննարկել և հաստատել է նաև մայրաքաղաքի Տիգրան  Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների ծրագիրը:

Ծրագրի իրականացման արդյունքում հնարավորություն կընձեռվի Դավթաշենի 2-րդ  թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տիգրան Պետրոսյան փողոց տանող տարածքը դարձնել ժամանակակից չարորոշիչներին համապատասխան  ճանապարհային հանգույց: Ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների շրջանակներում նախատեսվում է նաև ինժեներական և ենթակառուցվածքային համակարգերի վերակառուցում:

Ավագանու արտահերթ նիստին հաջորդել է հարց ու պատասխանը, որի շրջանակում Երևանի քաղաքապետն ու աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




Լրահոս