ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» ու Վրացական Ավերսի-Ռացիոնալ ընկերության գրության հիման վրա ՀՀ առողջապահության նախարարի հրամաններով անվավեր են ճանաչվել ներքոհիշյալ դեղերի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում.
1. Վրաստանի «Նեոստիմ, բետա-ֆենիլ-գամմա-ամինոկարագաթթվի հիդրոլքորիդ, դեղահատեր, 250մգ, բլիստերում (20/2×10/)»
2. «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ-2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-3.7, դեղահատեր, 300մգ, բլիստերում (20/2×10/)», «Ադապտոլ-Ավերսի, 2.4.6.8-տետրամեթիլ-2.4.6.8-տետրաազաբիցիկլո (3.3.0) օկտանդիոն-3.7, դեղահատեր, 500մգ, բլիստերում (20/2×10/)»:
Հիմք ընդունելով ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի ու «Շվեյցարական Նովարտիս Ֆարմա Սերվիսեզ ընկերության ուկրաինական ներկայացուցչության» գրությունները` ՀՀ առողջապահության նախարարի հրամանով անվավեր է ճանաչվել «Լամիզիլ, տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ), դեղահատեր, 250մգ, բլիստերում (14)» (արտադրող, Նովարտիս Ֆարմասյուտիկալս ՄԹ ՍՊԸ, Վիմբլեհուրստ Ռոադ, Հորշամ, Վեսթ Սուսեքս, ՌՀ12 5ԱԲ, Միացյալ Թագավորություն, գրանցման հավաստագրի իրավատեր` Նովարտիս Ֆարմա ԱԳ, Լիխտշտրասե 35, 4056 Բազել, Շվեյցարիա) դեղի գրանցումը Հայաստանի Հանրապետությունում:
Միաժամանակ նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է Գերմանիայի «Նովարտիս Ֆարմա Պրոդուկտիոնս ԳմբՀ /Օեֆլինգեր շտրասե 44, 79664 Վեհր/Բադեն/» դեղագործական ընկերության արտադրության, Լամիզիլ, տերբինաֆին (տերբինաֆինի հիդրոքլորիդ), դեղահատեր, 250մգ, բլիստերում (14) դեղը, որն անխափան ներմուծվում է երկիր և առկա է դեղատներում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 25-ի թիվ 347 որոշման 30-րդ կետի համաձայն` դեղի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել և շրջանառությունը դադարեցվել արտադրող կազմակերպության դիմումի հիման վրա: