Սեպտեմբերի 13-ին ավարտվում է ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի, իր պատկերացմամբ, առաջին “սռոկը”, և քաղաքական դաշտը շունչը պահած սպասում է, թե ինչպես է որոշվելու վերջինիս ճակատագիրը: “Հրապարակ” օրաթերթն այսօրվա համարում գրում է, որ ԱԺ բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը երեկ թերթի հետ զրույցում ասել է, որ երևում է Ազատիչը դեռ չի խոսել որևէ մեկի, այդ թվում և Գւսռնիկիչի հետ, թե չէ վերջինս մի հազար անգամ արդեն զանգած, հրահանգներ տված կլիներ: Սերժ Սարգսյանին դա շատ նման է, որովհետև, ինչպես տեղեկացնում են թերթի աղբյուրները, “նա սիրում է հայտնվել վերջին պահին”:
Սակայն Գառնիկիչի երկրորդ “գալուստ-չգալուստն” այլ հմայքներ էլ ունի: Բանն այն է, որ Հովհաննես Արգամիչն ամենևին շահագրգիռ չէ վերջինիս գալուստով և ցանկանում է գլխավոր դատախազի պաշտոնում տեսնել յուր “սարատնիկին”՝ ծնունդով Արտաշատցի Հրաչ Բադալյանին՝ Երևանի դատախազին, որպեսզի ոլորտը պահի իր ազդեցության ներքո, ուստի թե ինքն է մեծ լոբբինգ անում, թե “դեսանտներ” է իջեցնում նախագահական:
Մանրամասները՝ Հրապարակի այսօրվա համարում