168.am-ի տեղեկություններով՝ “Նաի֊րիտ” գործարան են ժամանել իտալական “Pirelli” ընկերության ներկայացուցիչները՝ ծանոթանալու քիմիական հսկային, գնահա֊տական տալու և համագործակցության հնարավոր ուղղությունները որոշելու հա֊մար:
“168 ժամ”-ը գրում է, որ նրանք այստեղ են գործարանի կառավարմամբ հետաքրքրված “Ռոսնեֆտ” ըն֊կերության հրավերով, որը հուսով է, որ իտալական գործընկերները նույնպես ներդ֊րում կունենան “Նաիրիտի” վերագործարկման նախագծում:
“Pirelli”-ի աշխարհում ավտոմեքենաների անվադողեր արտադրող մեծությամբ 5-րդ ընկերությունն է: Այն ունի 24 գործարան աշխարհի 13 երկրում: Բացի անվադողերի արտադրությունից՝ իտալա֊կան ընկերությունը զբաղվում է նաև ռետի֊նատեխնիկական արդյունաբերության հա֊մար նոր տեխնոլոգիաների ու սարքավո֊րումների մշակմամբ:
Ենթադրվում է, որ հենց վերջին ուղղությամբ էլ կընթանա հա֊մագործակցությունը “Ռոսնեֆտի” հետ, եթե ռուսական ընկերությունը վերջնականապես որոշի ստանձնել “Նաիրիտի” կառավարու֊մը:
Թերթի հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո “Ռոսնեֆտն” առավել վճռական է տրա֊մադրված և ՀՀ կառավարությունից “պա֊հանջում է գործարանն իրեն հանձնել”՝ առանց կուտակված պարտքերի:
Մանրամասները այսօրվա համարում