ՀԺ. Երեվանում գոյություն ունեցող գերեզմանատների տարածքները կընդլայնվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Երևանի ավագանու որոշմամբ կընդլայնվեն մայրաքաղաքում գոյություն ունեցող գերեզմանատների տարածքները դրանց կից անմշակ, ազատ և անօգտագործելի հողերի հաշվին։ Մասնավորապես ընդլայնվում է “Սիլիկյան” գերեզմանատունը՝ 3-րդ գյուղում, “Շահումյան-2” գերեզմանատունը՝ “Կաթ” գործարանին հարող տարածքում և “Կենտրոնական” գերեզմանատունը՝ Դավիթ Բեկ փողոցին հարող տարածքում։ “Սիլիկյանն” ընդլայնվում է 28 հազար 833 քմ-ով՝ գյուղատնտեսական նշանակության հողերի հաշվին, “Շահումյան-2”-ը՝ 33.220 քմ-ով՝ արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի հաշվին, “Կենտրոնականը”՝ 1859 քմ, բնակավայրերի հաշվին։
 
Հարցը նախ քննարկվել է ՀՀ համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի կողմից։ Քաղաքաշինության նախարարի ս/թ հուլիսի 2-ի գրությամբ տրամադրվել է նշված հանձնաժողովի դրական եզրակացությունը և հանձնաժողովի անդամների հավանությանն արժանացած Երևան քաղաքի ավագանու “Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասինե որոշման նախագիծը։
 
Հույս կա, որ այս փոփոխությամբ որոշ չափով կլուծվի բաց գերեզմանատներ ունենալու խնդիրը”,-գրում է թերթը։
 
Մանրամասները՝  այսօրվա համարում: 




Լրահոս