ԵՏՄ պետությունների ղեկավարների հերթական խորհուրդը կանցկացվի Աստանայում հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է Ղազախստանի վարչապետ Քարիմ Մասիմովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Աստանայում կկայանա ԵՏՄ պետությունների ղեկավարների խորհուրդը: Դրանից հետո, կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության երկրները և «Մեկ գոտի և մեկ ուղի» ծրագիրը գործնական կիրառում և պոտենցիալ զարգացում կունենա»,-ասել է Մասիմովը:
Նա նաև նշել է, որ «Մեկ գոտի և մեկ ուղի» ծրագիրը «XXI դարի խոշոր ծրագրերից մեկն է դառնում»:
Գործակալությունը հիշեցնում է, որ Երևանում մայիսի 20-ին կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ «պետք չէ երկարաձգել ԵՏՄ շրջանակներում Չինաստանի հետ բանակցությունները»: