Սեպտեմբերի 11-ին` ժամը 03.25-ին, ՌԴ ԱԻՆ միջազգային հարաբերությունների մասնագետից տեղեկատվություն է ստացվել, որ Սոչի – Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
Դեռևս չպարզված հանգամանքներում “Մերսեդես” մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված “ԳԱԶ-53” մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:
Դեռևս չպարզված հանգամանքներում “Մերսեդես” մակնիշի 12RH012 պետհամարանիշի միկրոավտոբուսը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրին կայանված “ԳԱԶ-53” մակնիշի օ741ee93 պետհամարանիշի բեռնատարին:
Ըստ նախնական տվյալների՝ միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը (մեկի ինքնությունը դեռևս չի հաջողվել պարզել) 2005թ. ծնված Պ. Պ.-ն, 1985թ. ծնված Մ. Ս.-ն, Լ. Խ.-ն և 1971թ. ծնված Ա. Բ.-ն տեղում զոհվել են, իսկ Ա. Բ.-ն (ծնվ. 1985 թ.), Ա.Վ.-ն (ծնվ. 2009 թ.), Գ. Հ.-ն (ծնվ. 1990 թ.) և Ն. Ս.-ն (ծնվ. 1986 թ.), Ա. Մ.-ն (ծնվ. 1995թ.), Ֆ. Բ.-ն (ծնվ. 2007թ.) և Ա. Բ.-ն (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Իսկ միկրոավտոբուսի երեք քաղաքացիները ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի “Զվյոզդնայա” հյուրանոցային համալիրում: Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակից Սիմոնյանը և ԱԱԾ ՕՀ փ/գ-տ Սիմոնյանը: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: