Սառնաղբյուրում տեղի կունենա ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ս.թ. մայիսի 26-ին ժ. 11.00 Շիրակի մարզի Սառնաղբյուր գյուղում տեղի կունենա 1918թ. Սառնաղբյուր գյուղի ինքնապաշտպանական հերոսամարտին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը: Միջոցառմանը ներկա կգնտվեն ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, բարձրաստիճան զինվորականներ, մտավորականներ, ՀՀ այլ պետական մարմինների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնի է, որ 1918 թվականի մայիսի 16-ից 22-ը թուրքական բանակի դեմ տեղի  ունեցավ  Սառնաղբյուրի   հերոսամարտը: Պատմական  նորահայտ փաստերը  վկայում են, որ  սառնաղբյուրցիները  կազմակերպել  են  իրենց  և  հարևան գյուղերի ինքնապաշտպանական   մարտերը`  թույլ  չտալով թուրքական  զորաջոկատներին առաջ  շարժվելու:

Սառնաղբյուրի  հերոսամարտը   առաջին   անձնվեր  գոյապայքարն   էր` Էրզրումն   ու   Սարիղամիշը գրավելուց  հետո  անարգելք առաջ  շարժվող  թուրքերի դեմ: Վերջիններս առաջին  անգամ  հանդիպեցին  հայկական  կողմի անառիկ   պատնեշին,  որը  ժամանակ  և  հնարավորություն  տվեց մի  կողմից  ապահովել  բազմահազար   գաղթականների  նահանջը Էջմիածին, մյուս կողմից՝ վերադասավորել  և  համախմբել մնացած  ուժերը:

Սառնաղբյուրցիների   մեկշաբաթյա   հերոսական  պայքարը դարձավ  մայիսյան հաղթանակների  նախերգանքը:

Նախաձեռնող խումբ

 Հարցերի դեպքում և լրացուցիչ տեղեկատվության համար դիմել ՀՀ ԱԺ պատգամավոր Ս. Նիկոյանին




Լրահոս