Մայիսի 25-ին Աժ ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով ժիրայր Սէֆիլյանի ՝ Արցախի տարածքային ամբողջականությունը վերականգնելու գործի ռազմական պատասխանատվությունը ստանձնելու մասին հայտարարությանը, դիմելով ազատամարտիկներին` ասել էր.
«Երիցս ճիշտ է հանրապետության նախագահը, որ սրճարաններում կամ բազմոցների վրա նստած որոշակի մարտական գործողություններ կամ ծրագրեր են փորձում գծել: Եթե վերցնող էիք, առաջին պատերազմի ժամանակ էլ մասնակցություն եք ունեցել , խնդրեմ ՝ Արծվաշենը վերցրեք»:
armlur.am-ի զրույցում «Ապարան» ջոկատի հրամանատար, ազատամարտիկ Ռազմիկ Պետրոսյանն, անդրադառնալով պատգամնավորի հայտարրությանը, ասաց. «Ես չգիտեմ` Արտակն ում է ասել, ինչ է ասել, բայց ես ո’չ Արտակի հրավերով եմ գնացել, ո’չ էլ մեկ ուրիշի: Մենք՝ հատկապես` ես, ոչ մեկի հրավերով չենք գնացել. գնացել էինք զինվորի կողքին գտնվելու համար: Գործողություն պետք ա եղել, արել ենք, պետք չի եղել` գործողությունները կասեցրել ենք: Գնահատական պետք ա զինվորական հրամանատարը տա, մենք գնացել ենք զինվորի կողքին կանգնելու համար, ոչ թե քաղաքական ուժերի: Երբ կլինի զինվորական հրաման, թե՛ բանակով , թե՛ կամավորականներով պատրաստ ենք և ի զորու ենք մեկնել ռազմաճակատ ոչ միայն կորցրած դիրքերը հետ վերցնելու, այլև նոր տարածքներ գրավելու: Ադրբեջանը պետք է իմանա, որ Ղարաբաղի և Հայաստանի հետ գործ չունի: Ինչ վերաբերում է նախագահի հայտարարությանը, թող նա էլ պատասխանի: Ես ո՛չ բազմոցին, ո՛չ էլ սրճարաններում եմ նստել ու ծրագրեր գծել: Մեր հրամայական կազմի շնորհիվ ամեն ինչ կարգին է, և մենք` կամավորականներով, հանգիստ ետ ենք վերադարձել:
Կլնի անհրաժեշտություն, նորից կմեկնենք ռազմաճակատ, մեր տղերքի կողքին կկանգնենք»:
Ըստ ազատամարտիկի` ինքը ոչ մի քաղաքական միտումով ռազմադաշտ չի մեկնել, կապ չունի որևէ քաղաքական կազմակերպության հետ: «Գնացել եմ իմ` որպես ազատամարտիկի պարտքը կատարելու հայրենիքի համար»:
Լիդա Եղիազարյան