Beeline-ը երրորդն աշխարհում գործարկեց ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Beeline-ը Հայաստանում հայտարարում է ամենաժամանակակից անլար տեխնոլոգիայով և 450 մեգահերց հաճախականությամբ արդիականացված ֆիքսված ցանցի գործարկման մասին Վայոց Ձորի մարզում, որը գալիս է փոխարինելու ինտերնետ կապի CDMA ցանցին:

Արդիականացված ցանցը հնարավորություն է տալիս ստանալ ավելի որակյալ և կայուն ազդանշան, որն երաշխավորում է անխափան ինտերնետի կապ գյուղական և քիչ բնակեցված շրջաններում:

Այսօր Եղեգնաձորում Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում կայացավ ցանցի աշխատանքի շնորհանդեսը: Ընկերությունը պատրաստել էր փորձնական տաղավար, որի վրա, նոր անլար ցանցի օգտագործման միջոցով հնարավոր եղավ ապահովել 10 Մբ/վրկ-ը գերազանցող ինտերնետ կապ: Առանձին նշենք, որ 450 մեգահերց հաճախականությունում ազդանշանի կայունությունը նշանակալիորեն գերազանցում է նույն ցուցանիշը 2G և 3G բջջային ցանցերում:

«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել տվյալների փոխանցման ցանցում և դա անում է այնպես, որ Հայաստանի նույնիսկ ամենահեռավոր բնակավայրերի բնակիչները զգան մեր սերն ու հոգատարությունը: Այսօր 450 ստանդարտի նոր ֆիքսված ցանցը սկսեց գործել Վայոց Ձորում, և մենք մինչև ամառվա վերջ կկառուցենք երկրի այն տարածքում, որտեղ մեզ մոտ այժմ գործում է CDMA ցանցը: Մեծ ուրախությամբ տեղեկացնում եմ մարզերում բնակվող մեր բաժանորդներին, որ շուտով նրանք կստանան Beeline լայնաշերտ ինտերնետի հնարավորություն մինչև 5 Մբ/վրկ արագությամբ բջջային ինտերնետի ներկայիս սակագներից զգալիորեն ավելի էժան գներով»,- նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ մարզերում նոր ցանցի հետ մեկտեղ, որը հնարավորություն է տալիս օգվել Beeline լայնաշերտ որակյալ ինտերնետի կապից, ընկերությունը շարունակում է տրամադրել ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ CDMA տեխնոլոգիայով:




Լրահոս