
Մայիսի 12-ին կայացած ՀՀ կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանը հայտարարել էր կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարի մասին, սակայն մեր համաքաղաքացիները կարծես թե այնքան էլ չեն հավատում վարչապետի հայտարարություններին:
Համենայնդեպս, ArmLur.am-ի հարցումը ցույց տվեց, որ մեր համաքաղաքացիները չեն հավատում, որ վարչապետը և առհասարակ իշխանության անդամները կարող են պայքարել իրենք իրենց դեմ: Երևանցիներն ընդգծեցին, որ կհավատան այն դեպքում, եթե վարչապետը սկսի իրենից:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան