
Ռուս լրագրողների սպանության մեջ մեղադրվող ուկրաինացի օդաչու Նադեժդա Սավչենկոյին այսօր հանձնել են Ուկրաինային:
Նրա համաներման մասին միջնորդությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին են դիմել Ուկրաինայում զոհված ռուս լրագրողների հարազատները: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա հայտնել է, որ այսօր Պուտինը հանդիպել է զոհվածների հարազատների հետ: