
Սեպտեմբերի 11-ին ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ մի տղամարդ ոչ սթափ վիճակում վառել է իրենց բակում գտնվող խոտի հակերը` 150.000 դրամ արժողության: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 15.30-ի սահմաններում, 1956 թ. ծնված Արայիկ Հ.-ն կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է որդու հետ, որից հետո վառել տան բակում գտնվող խոտի 55 հակերը: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն: