
Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Գաջիևը հայտարարել է, որ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:
«Ինչպես արդեն նշվել է Վիեննայում հանդիպման ժամանակ, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը պատրաստ է հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով համպարփակ, բովանդակային բանակցությունների սկզբի համար»,-ԱՊԱ-ն մեջբերում է Գաջիևի խոսքը:
Ավելի վաղ ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարել էր, որ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հույս են հայտնել: