Բնապահպանության նախարարությունը 21 մլն է տնտեսել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի և գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում այսօր շարունակվեցին  2015 թվականի բյուջեի կատարողականի հաշվետվությունը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշեց, որ բնապահպանության նախարարության գծով 2015 թվականի պետական բյուջեն կատարվել է 98.4 տոկոսով: «Ծրագրավորված 3 միլիարդ 172 միլիոն 900 հազար դրամի դիմաց փաստացի կատարողականը կազմել է 3 միլիարդ 694 միլիոն դրամ, որն ավել է 2014 թվականի ցուցանիշից 34.7 տոկոսով»,- ասաց նա:

Գրիգորյանի խոսքով` Բնապահպանության նախարարության բյուջեի կատարողականի  թերակատարումը պամանավորված է եղել ծրագրերի փաստացի կատարողականի գնումների գործընթացի շրջանակներում ձեռքբերված տնտեսումների հետ:

«2015 թվականի գնումների գործընթացի շրջանակներում տնտեսվել է 21 միլիոն 600 հազար դրամ բյուջետային միջոցներ»,- շարունակեց նախարարը:




Լրահոս