75-ամյա գյումրեցի կինն ինքնասպանությունից առաջ երկտող է թողել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր` ժամը 12:00-ի սահմաններում, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել ոստիկանության Կումայրիի բաժին, որ Գյումրի քաղաքի Երևանյան խճուղի 143 Ա շենքի 57 տան բնակչուհին 2 օր է՝ չի պատասխանում դռան և հեռախոսազանգերին, փոխանցում է shamshyan .com-ը։ Փրկարարներն ու ոստիկանները, բացելով տան դուռը, բնակարանի խոհանոցում հայտնաբերել են 75-ամյա Լ. Դելոնյանի դին՝ կախված վիճակում: 
Հարևանները պատմում էին, որ Լ.Դելոնյանը բնակվում էր միայնակ, ուներ եղբայրը, ով մահացել էր Ռուսաստանի Դաշնությունում: Օպերատիվ քննչական խումբը հյուրասենյակում հայտնաբերել է երկտող, որում գրված է. “Քանի որ չունեմ հարազատություն, չունեմ ո՛չ ամուսին, ո՛չ ժառանգություն, իմ սեփականաշնորհված բնակարանն ամբողջությամբ հանձնում եմ Գյումրիի քաղաքապետարանի բնակֆոնդին”: Լ.Դելոնյանը բնակարանը ստացել էր 2000 թ-ին:
Մանրամասները` shamshyan .com-ում։ 




Լրահոս